«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արման Եղոյան. Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի

Արման Եղոյան. Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի
19.11.2020 | 15:16

«Հոկտեմբերի 19-20-ի դրությամբ ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունի-Ճարտար-Կարմիր շուկա-Թաղավարդ գծով, և ըստ էության ադրբեջանցիները դեռ չէին էլ մոտեցել Շուշիին, մոտ 20 կմ հեռավորության վրա էին գտնվում Շուշիից։ Եվ այդ պայմաններում պայման էր դրված, որ ադրբեջանցի փախստականները վերադառնային Շուշի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա նշեց, որ հարց էր, թե ոնց էին վերադառնալու ադրբեջանցի փախստականները, ինչ ճանապարհ էին ունենալու դեպի Շուշի։ «Եվ վերջին հաշվով, եթե նույնիսկ վերադառնային, այդտեղից բխելու էր, որ Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի, որովհետև քաղաքի 80 տոկոսը առնվազն լինելու էին ադրբեջանցիներ։ Ենթադրում եմ, որ քաղաքում կարող էր հայ ընդհանրապես չմնալ։ Ես չեմ պատկերացնում, թե քանի հայ կմնար քաղաքում։ Եվ այդ պայմաններում ես չեմ պատկերացնում, թե մենք ոնց կարող էինք ասել, որ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ, եթե քաղաքի առնվազն 80 տոկոսը ադրբեջանցի են, քաղաքապետն ադրբեջանցի է։ Եվ նաև հարց էր, թե իրենք ոնց էին հասնելու Շուշի, այսինքն՝ ճանապարհի հարց պետք է բարձրացնեին։ Այսինքն՝ այն նույն իրավիճակը, որ ունենք հիմա, այն տարբերությամբ, որ Շուշին ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է մարտում»,- հավելեց Եղոյանը։

Դիտվել է՝ 2918

Մեկնաբանություններ